News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքում քննարկում չի եղել՝ արդյոք համագործակցելո՞ւ են ինքնաբացարկի դիմումներից հրաժարված պատգամավորների հետ, թե՞ ոչ։ Այսօր՝ մայիսի 5-ին մանդատների բաժանման միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նորընտիր պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այս պահին դեռեւս այդ հարցով քննարկում չի եղել «Ծառուկյան» դաշինքում եւ պարոն Ծառուկյանի հետ։ Ինչ վերաբերում է համագործակցության թեմային, ասեմ, թերեւս «Ծառուկյան» դաշինքը չէ, որ պետք է մտահոգվի, այլ այն անձինք, ովքեր շրջանցելով, ոտնահարելով որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում՝ քաղաքական եւ մարդկային, նման քայլի են գնացել»,- ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ անձինք ասում են, որ դիմումները ԿԸՀ-ում հայտնվել են առանց իրենց տեղյակ պահելու, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես երբ ասում եմ պայմանավորվածությունների մասին, ասում եմ բոլոր կետերի վերաբերյալ։ Երբ ձեռք են բերվել նախնական քաղաքական պայմանավորվածությունները, բոլոր կետերը քննարկվել են»։

«Բոլորն էլ այդ դիմումները գրել, ստորագրել են։ Եթե իրավապահների մոտ հարցեր առաջանան, կարող են ձեռագրաբանական փորձաքննություն կատարել»,- ասել է Իվետա Տոնոյանը եւ հավելել. «Այդ մարդիկ դիմումների բովանդակության մասին են շատ լավ տեղեկացված եղել»։

Իվետա Տոնոյանը չհերքեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ որոշակի քանակի ձայներ պիտի բերեր յուրաքանչյուր թեկնածուն։

Նշենք, որ ԿԸՀ դիմում ներկայացրած 23 անձանցից 12-ը հաջորդ օրը հրաժարվել էին դիմումներից։ Նրանցից ութը՝Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը,  Արտեմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը,  Վահան Կարապետյանը մանդատ էին ստացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ