News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գաղտնի չէ, որ շատ եմ սիրում ԱԺ-ի ինստիտուտը, սիրում եմ այդ դահլիճը, այդ ամբիոնը, սիրում եմ բոլոր միկրոֆոնները: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ նոր ԱԺ-ի նոր կազմը խոստումնալից է, որպես հասարակական, քաղաքական տրամադրությունների հայելի եւ նշաձող սահմանող: Հուսամ այդ 105 քաղաքացիները, որոնք պատիվ ունեն ներկայացնելու մնացած 3 միլիոնին, այս 5 տարիների ընթացքում իրենց աշխատանքը կկառուցեն բացառապես գրված եւ չգրված բարոյական օրենքների եւ իհարկե, քաղաքակրթական նոր մշակույթի շրջանակներում»,- նշեց նա:

Աշոտյանի խոսքով, վերջին 1,5 տարին, երբ ինքը նաեւ ԿԳ նախարար չէր, հետեւել է խորհրդարանի անցուդարձին. «Բավական չասված, բայց ապրած մտքեր կային, բայց դա արդեն անցած է: Թողնում ենք այն ամենը, ինչ եղել է մինչեւ 2017-ի ապրիլի 2-ը. եւ կարծում եմ քաղաքական համակեցության նոր մշակույթը թելադրվում է ոչ միայն սահմանադրությամբ որպես խորհրդարանական պետություն, այլ նաեւ մարդու զգացողությամբ: Ես նման պատրաստակամությամբ եմ մտնում խորհրդարան»:

Աշոտյանը դժվարացավ ասել, թե որն է լինելու իր «թոփ առաջնահերթությունը», առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես կգա ԱԺ-ում. «Ժամանակին, օրինակ, իմ գործընկերների հետ հեղինակեցի մի կարեւոր օրենսդրական նախաձեռնություն՝ կրոնական կազմակերպությունների ազատությունների հետ կապված, որը կիսատ մնաց: Իհարկե, դուք ինձ երկար ժամանակ կասոցացնեք կրթության եւ գիտության ոլորտների հետ, այդտեղ անմասն չեմ մնա որոշակի աշխատանքներից: Անպայման չի բոլոր օրենքները դու գրես, կարող ես նաեւ երբեմն ողջունել այլոց գրած օրենքները: Դա պակաս խիզախություն եւ քաղաքական կամք չի պահանջում»:

Նշենք, որ նոր խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժեր ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31 մանդատ), «Ելք» դաշինքը (9 մանդատ) եւ ՀՅԴ-ն (7 մանդատ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ