News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀԿ ցուցակով, Երեւանի թիվ 4 ընտրական տարածքից պատգամավոր ընտրված Հարություն Կարապողոսյանը (Սնխչի Հարութ) խորհրդարան է գալիս իր «տեսլականն» իրականացնելու, բայց հրաժարվեց նշել, թե որն է այն:

«Այս պահին թույլ տվեք չասել, թե որն է իմ տեսլականը, աշխատանքի ընթացքում կերեւա: Եթե հիմա սկսեցինք տեսլականները նկարագրել ու բացատրել, մենք հաստատ չենք հասցնի մանդատ ստանալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հետընտրական շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ ընտրությունների կազմակերպման հետ կապված գումարներ է խոստացել իր շտաբի անդամներին, սակայն ընտրություններից հետո անհետացել է եւ չի պատասխանում նրանց հեռախոսազանգերին, Կարապողոսյանը չցանկացավ անդրադառնալ՝ նշելով. « Ես մի քանի անգամ ասել եմ, ընդամենը պետք է օրենքը կարդալ: Օրենքը եթե կարդաք, այդ հարցը էլ չեք տա»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Երեւանի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ-ի թեկնածու Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին, ապրիլի 3-ից հետո փնտրում են ողջ թիմով, շտաբի պետերով, ընտրությունների «տասովշչիկներով»։

«Բանն այն է, որ ընտրարշավի ժամանակ առանձնահատուկ ջանք չթափած թեկնածուն, որը նույնիսկ Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները բավարար չափով չի հոգացել, թիմակիցներին խոստացել էր, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որեւէ մեկի հետ։

«Առանց այն էլ մատը մատին չխփելով՝ Սնխչին Պիստ Արմենի շնորհիվ պատգամավոր դարձավ, գոնե մեր ծախսած գումարները վերադարձնի, շտաբների վարձակալության փողերը»,- դժգոհել է նրա համար աշխատած ՀՀԿ-ականը»,-գրել է թերթը:

Հիշեցնենք, որ Հարություն Կարապողոսյանը հավաքել է մոտ 21 հազար ձայն, նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետ Կարո Կարապողոսյանի հայրն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ