News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման խնդիրն է հետ մղել Հայաստանի համար արտաքին սպառնալիքը: Ինչպես հստակեցրել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` խմբավորման հրամանատարը նշանակվում եւ պաշտոնից հեռացվում է  Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով` ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնցնելով, իսկ հրամաններ տալիս է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խմբավորման հնարավորությունները տարածվում են արեւլյան հարեւանից կողմից անվտանգության սպառնալիքների վրա` Անդրանիկ Մակարյանը նշել է, որ հարցը քաղաքական է, բայց սպառնալիքի դեպքում չենք կարողանա սպասել:

Խնդրելով առավել պարզ բացատրել` Պուտինը չի՞ կարող ձեզ արգելել հարձակվել հարցին գեներալը պատասխանել է` չի կարող: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք վստահություն կա, որ ռուսական բազան կենթարկվի հրամանին, գեներալն ասել է, թե ռազմական գործում կա «ասված է` արված է» արտահայտությունը: «Բոլորը պետք է կատարեն փաստաթղթերում արձանագրված պարտականությունները: Կարող եք չկասկածել»,-հավելել է Մակարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ