News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում չկա քաղաքական դաշտ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 6-ին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով, կան քրեական տարրեր։ «Ի՞նչ է նշանակում մարդկանց առջեւ իքս քանակության ընտրողների ձայներ ապահովելու պայման դնել։ Արարատ Զուրաբյանը կամ Սերգեյ Բագրատյանը քաղաքական գործիչներ են։ Ի՞նչ է նշանակում, եթե դու չես ապահովել ձայներ, դու չես կարող վերցնել մանդատը։ Այդ ամենի մեջ ոչ մի քաղաքական բան չկա»,- շեշտել է Կարեն Քոչարյանը։ Հայաստանում, շարունակեց նա, կա նման պրակտիկա, փչացնել բոլորին, ընդ որում ամենատարբեր ոլորտներում։

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներն մանդատներից հրաժարվել ստիպելը նույնպես հերթական գործընթացն է, որն ուղղված է քաղաքական դաշտը փչացնելուն։ Այդ գործընթացն ինքնին տեխնիկական է, այնտեղ ոչ մի քաղաքական բան չկա։ Այդ հարաբերությունները լուծվում են փողոցային մակարդակի վրա»,- ամփոփեց Կարեն Քոչարյանը։ «Ծառուկյան» դաշինքից ընտրված 23 պատգամավորներից 12-ը հրաժարվել են ավելի վաղ ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումներից։ Նրանք որոշել են չհրաժարվել պատգամավորական մանդատներից։ Նրանցից 8-ը՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտեմ Ծառուկյանը, Հարություն Կարագյոզյանը, Վահան Կարապետյանը՝ ստացել են պատգամավորական մանդատներ։ Մնացած 4 պատգամավորի թեկնածուները՝ Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Աղիկյանը, Հրանտ Դավթյանը ու Մանուկ Սուքիասյանը չեն ստացել մանդատներ։ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտել է, որ նշված մարդիկ խախտել են քաղաքական պայմանավորվածությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ