News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովը, որը ծագումով հայ է, մտավախություններ ունի, որ իրեն կխանգարեն բողոքարկել դատավճիռը։

NEWS.am-ի թղթակցին Մարատ Ուելդանովի քույրը՝ Մարինա Միրզոյանը, հայտնել է, որ այսօր իրեն զանգարահել է Մարատը ո ւ հայտնել, որ մայիսի 5-ին ժամը 12։00-ին իրեն տեղափոխել են սարսափելի տեղ։

«Այսօր Մարատը նաև զանգահարել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն ու այդ մասին հայտնել հյուպատոսական բաժանմունքի վարիչ Օլգա Յուրևային։ Փաստաբանը նրան չի  այցելում, Մարատն անհանգիստ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ինքը չհասցնի բողոքարկել։ Նա չգիտի , թե ում ու ինչ ձևով է պետք գրել բողոքը։ Հիմա Մարատը բանտախցում մենակ չէ։ Այն օրը, երբ Մարատին ուրիշ տեղ են տեղափոխել, նա գտնվում էր ընդհանուր բանտախցում, որտեղ 11 մարդ կար ու 8 տեղ, նա օրերով չէր քնում։ Պետական անվտանգության ծառայության քննչական  մեկուսարանում, որտեղ գտնվում էր Մարատը, նրան ստիպել են փաստաթղթեր ստորագրել այն մասին, որ ինքը որևէ բողոք չունի նրանց նկատմամբ։ Մարատը հրաժարվել է անել դա, ու նրան սկսել են ծեծել, հետո նաև մեքենայում են հարվածել նրա մեջքին։ Հիմա Մարատը հիվանդ է, նա ջերմություն ունի ու կոկորդն է ցավում, ու բացի դրանից նրա մոտ ստամոքսի խոցն է սրվել»,- հայտնել է Մարիանա Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մարատ Ուելդանով Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Ուելդանով- Գալուստյանը Do&Co ավստրիական ընկերության աշխատակիցը, որը զբաղվում է արտերկրերում սննդի կազմակերպումով ու Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ Ավստրիական Do&Co-ն 2016-ի հունիսի 6-ին նրան գործուղել էր Formula-1–ին Բաքու, որտեղ ժամանելուց հետո նա այլես կապ չի հաստատել։ Նրան մեղադրում են թմրադեղերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռքբերման կամ իրացման մեջ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել են ըմբռնումով վերաբերել այդ երկրի յուրահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց բարդացնում է նրա պաշտպանությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ