News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի բնակիչները ճանապարհների վիճակից դժգոհ են, բայց շուտով նաեւ դրանց վերանորոգումը կավարտենք: Այս մասին մայիսի 11-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա հավաստիացմամբ՝ 15-20 օրում կավարտվեն փոսալցումները եւ ասֆալտածածկումը: Իսկ Հաղարծին գյուղի տեղամասում (համանուն հայտնի վանքի շրջադարձի մոտ) կապիտալ աշխատանքներ են սկսվել, որոնք 10 օրում կավարտվեն: «Ավելի վաղ չէինք կարող սկսել անձրեւների եւ ցեխի պատճառով»,- պարզաբանեց նախարարը:

Նշենք, որ մայիսի 10-ին Իջեւանի (մարզկենտրոն) բնակիչները փակել էին միջպետական մայրուղու հատվածը, որն անցնում է քաղաքային շուկայի հարեւանությամբ: Բնակիչները բողոքում էին ճանապարհների վիճակից եւ միրգ-բանջարեղենի փողոցային առեւտրի արգելքի դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ