News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Երեւան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին՝ 56-ամյա Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ մյուս 2 ուղեւորը՝ 24-ամյա Սերգեյ Բադալյանը եւ 85-ամյա Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը եւ Ս. Բադալյանը մահացել են:

«ԶԻԼ»-ի վարորդը թողել է դեպքի վայրը եւ դիմել փախուստի:

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատաների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սեւանի քննչական բաժին:

Կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ «ԶԻԼ»-ը վարել է Հրազդանի բնակիչ, 64-ամյա Նորիկ Մ.-ն. «Ֆորդը»-ը, որը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում, պատկանում է Սեւանի բնակիչ 32-ամյա Էդգար Մ.-ին, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Միշա Բ.-ն:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ