Թուրքիայում Ստամբուլի ֆոնդային բորսայի 53 նախկին աշխատակից է ձերբակալվել: Նրանց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են անցյալ տարվա հուլիսին իրականացված պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Ըստ Haberturk պարբերականի՝ դատախազները բորսայի հետ կապված հետաքննության շրջանակում 102 մարդու ձերբակալության կարգադրություն են տվել: 70 հասցեներում խուզարկություններ են կատարվել:
Անկարայում ոստիկանությունը եւս 38 մարդու է ձերբակալել՝ հեղաշրջման փորձից հետո փակված եւ Գյուլենի հետ կապ ունեցող ուսումնական հաստատությունների նախկին աշխատակիցների: