News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել՝ պահանջելով դատարան դիմել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող սուբյեկտներից մեկի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Մայիսի 12-ին՝ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց 6-րդ գումարման ԱԺ նորընտիր պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը

Նրա խոսքով՝ դաշինքի դիմումը հիմնված է այն փաստի վրա, որ երեկ շտաբներից մեկում բացահայտվել է ընտրակաշառք բաժանելու եւ քվեաթերթիկ տրամադրելու դեպք: «Քվեաթերթիկները միայն վաղը կտրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին, սակայն արդեն երեկ քվեաթերթիկ է շրջանառվել»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ ներկայացված դիմումը չի կարող այսօրվանից ավելի ուշ քննարկվել: Մենք ԿԸՀ-ից պահանջել ենք երաշխավորել ու ապահովել դատական պարզաբանման մեր իրավունքը եւ մեր դիմումի հետ կապված վերջնական որոշումը ներկայացնել ժամը 15:00-ից ոչ ուշ, որպեսզի կարողանանք Վարչական դատարան հայց ներկայացնել: Բոլորս վստահ ենք, որ ԿԸՀ-ն իրավական պաշտպանության արդյունավետ համակարգ չէ: Հետեւաբար՝ մենք ամեն դեպքում դատարան կդիմենք, եթե ԿԸՀ-ն մինչեւ ժամը 14:00 նիստ չհրավիրի»,- հավելեց Արտակ Զեյնալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ