News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան նրբանցքում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, «Ելք» դաշինքի անդամների եւ ոստիկանների միջեւ: «Ելք» դաշինքի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից տեղեկանում ենք, որ ոստիկաններն արգելել են Նիկոլ Փաշինյանին մուտք գործել Տարոն Մարգարյանի շտաբ, որտեղ զննություն է կատարվում: «Ելք» դաշինքի ներկայացուցչի պնդմամբ՝ ոստիկանների ներկայությամբ շտաբից փաստաթղթեր են հանվել:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն այս պահին հսկում են մեծ թվով ոստիկաններ, այնտեղ են նաեւ «Ելք» դաշինքի անդամները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն եւ «Ելք» դաշինքի անդմաները Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ պահանջել են բացել շտաբի դուռը, քանի որ, ըստ նրանց, այնտեղ կան քվեաթերթիկներ, փող եւ ընտրողների ցուցակներ: Ավելի վաղ այդ շտաբում հարձակման էր ենթարկվել, երբ տեսանկարահանելիս է եղել շտաբում կաշառք բաժանելու գործընթացը: Երկու երիտասարդ նրա ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը եւ ջնջել տեսանյութը եւ նոր վերադարձրել հեռախոսը: Լրագրող Աննա Զախարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում մնացած՝ ընտրակաշառքի դեպքն արձանագրած մեկ տեսնայութ, որը չեն հաջողացրել ջնջել Տարոն Մագարյանի շտաբի անդամները: Սույն միջադեպի գործով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ