News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել եւ նշել, որ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի տարածած նյութերը որեւէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:

«Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երեւանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտանաբերված եւ իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետեւյալը՝

1. Ներկայացված նյութերը որեւէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:

2. Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը եւ այն ներկայացնողի կատարողական վարպետությունը:

3. Ներկայացված նյութերի իրական ծագումը եւ միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին:

4. Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով եւ մաքուր խղճով»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ «Ելք» դաշինքի ձեռքի տակ են հայտնվել մարդկանց անուններով ցուցակներ, որոնք, պետք է ձայներ բերեն քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ կարդում է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով ցուցակ, որոնք ձայներ պետք է բերեն Տարոն Մարգարյանի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ