Տարոն Մարգարյանը բացառում է, որ իր նախընտրական շատբում ընտրակաշառք է բաժանվել: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Կենտրոն համայնքում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի տարածած  տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես են իր նախընտրական շտաբում հերթ կանգնած քաղաքացիներին գումար բաժանում:

«Իրավապահնները թող քննեն եւ, եթե դրանից հետո հարցեր առաջանան, ես պատրաստ եմ պատասխանել»,-ասել է նա:

Տարոն Մարգարյանը նաեւ անդրադարձել է «Ելք» դաշինքի՝ ԿԸՀ-ի դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունն ընտրություններին:

 «ԿԸՀ-ի լիազորությունն է, կքննեն, հայտարարությամբ հանդես կգան: Մեր լիազոր ներկայացուցիչն այնտեղ կլինի, ինչ մնում է նման հայտարարություններին, մեր շտաբն հայտարարությամբ հանդես է եկել»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել՝ պահանջելով դատարան դիմել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող սուբյեկտներից մեկի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն եւ «Ելք» դաշինքի անդմաները Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ պահանջել են բացել շտաբի դուռը, քանի որ, ըստ նրանց, այնտեղ կան քվեաթերթիկներ, փող եւ ընտրողների ցուցակներ: Ավելի վաղ այդ շտաբում հարձակման էր ենթարկվել, երբ տեսանկարահանելիս է եղել շտաբում կաշառք բաժանելու գործընթացը: Երկու երիտասարդ նրա ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը եւ ջնջել տեսանյութը եւ նոր վերադարձրել հեռախոսը: Լրագրող Աննա Զախարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում մնացած՝ ընտրակաշառքի դեպքն արձանագրած մեկ տեսնայութ, որը չեն հաջողացրել ջնջել Տարոն Մագարյանի շտաբի անդամները: Սույն միջադեպի գործով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում:

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ կարդում է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով ցուցակ, որոնք ձայներ պետք է բերեն Տարոն Մարգարյանի համար: Ավելի ուշ ոստիկանապետ Տարոն Մարգարյանի հրամանով ծառայողական քննություն է սկսվել: Նիկոլ Փաշինյանի տարածած նյութերին անդրադարձել է նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի տարածած նյութերը որեւէ աղերս չունեն իրականության հետ: