News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային վճարների ռուսական «Պլատոն» ռուսական համակարգը կարելի է ներդնել նաեւ Հայաստանում, բայց եթե հայկական բյուջեն դրանից փոխանցումներ ստանա։ Նման տեսակետ է NEWS.am–ի թղթակցին հայտնել Հայաստանի բեռնափոխադրումների ասոցացիայի նախագահ Մակար Առաքելյանը։

Հիմա «Պլատոն» համակարգը, որը գործում է Ռուսաստանում, առաջարկում են տարածել նաեւ ԵՏՄ մյուս երկրների վրա։ 2016-ի հոտկեմբերին Աստանայում ստորագրվել է համապատասխան հուշագիր Ղազախստանի հետ։

«Հայաստանի համար դա կարող է այնքան էլ շահավետ չլինել, քանի որ թե ներմուծման, թե արտահանման դեպքում սեփական տարածքում մենք տասնյակ անգամ քիչ վազք ունենք, քան արտասահմանում, այդ նույն Ռուսաստանում։ Հետեւաաբար, այդ վճարի քիչ մասը կմնա մեզ։ Եթե որոշում կայացվի միանալ «Պլատոնին»՝ ապա ցանկալի կլիներ, որ մեր բյուջեն էլ փոխանցումներ ստանար Ռուսաստանում մեր վարորդների վճարներից»,- հայտնեց Առաքելյանը;

Աշխատանքի առաջին տարվա ընթացքում (2015-16 նոյեմբեր) համակարգը հավաքել է մոտ 16․7 մլրդ ռուբլի։

«Պլատոնը» Ռուսաստանում գործող վճարային համակարգ է՝ ավելի քան 12 տոննա կշռող բեռնատարների վազքի համար։ Վճարներն ուղղվում են ճանապարհների սպասարկմանը, որոնք տուժում են խոշոր մեքենաների ծանրաբեռնվածությունից։ Բեռնատարների վազքը ստուգվում է տրեկերներով, որոնք միացված են ԳԼՈՆԱՍՍ համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ