Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում ականի պայթյունից տուժած Խաչիկ գյուղի բնակիչ Կամո Կյուրեղյանի աջ ոտքն անդամահատել են: Այս մասինայսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեցին Եղեգնաձորի հիվանդանոցից: Նա այս պահին գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծանր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ականի պայթյուն, որի հետեանքով վիրավորվել է Խաչիկ գյուղի բնակիչ Կամո Կյուրեղյանը: