News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանը չի շտապում «Ելք» դաշինքի ներկայացրած ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը համարել հենց ընտրակաշառք:

Այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը հորդորեց սպասել իրավապահ մարմինների քննության արդյունքներին:

«Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրությունները ավելի արդար են եւ թափանցիկ: Բոլոր ընտրությունների ժամանակ նմանատիպ դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է, իրավապահ մարմինները դրանով զբաղվում են: Մենք մի նյութով, թղթով միանգամից եզրակացություն ենք անում, ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնանք, եկեք սպասենք, տեսնենք՝ իրավապահներն ինչ կասեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ինչ վերաբերում է նույն «Ելք» դաշինքի մեկ այլ հայտարարության, թե ոստիկանության աշխատակիցները ձայներ են հավաքել քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար, վարչապետը նշեց, որ ինքն այդ թղթերը չի տեսել, լսել է միայն:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի անդամները հրապարակել են Տարոն Մարգարյանի շտաբի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերված փաստաթղթեր, որոնցում երեւում է, թե ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները քանի ձայն են ապահովելու Տարոն Մարգարյանի համար: Միեւնույն ժամանակ կան ընտրակաշառքի վերաբերյալ թղթեր: Ի դեպ, լրագրող Աննա Զախարյանը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հարձակման է ենթարկվել, երբ նկարահանում էր այդ նույն շտաբում ընտրակաշառքի բաժանումը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում պահպանված տեսանյութը, որը չէին հասցրել ոչնչացնել Տարոն Մարգարյանի շտաբի անդամները։ Այս միջադեպի առթիվ Մալաթիա – Սեբաստիա համայնքի ոստիկանությունում քննություն է իրականացվում։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները դիմել էին ԿԸՀ՝ պահանջելով չեղարկել ՀՀԿ-ի գրանցումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է դիմումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ