News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Առանց ընտրակաշառքների Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաղթանակի ոչ մի հնարավորություն չէր ունենա ոչ միայն այս, այլեւ ցանկացած այլ ընտրություններում: Սակայն ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքների միջոցով մարդկանց կարելի է ստիպել քվերակել իշխող կուսակցության օգտին: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  Նրա խոսքով` եթե ընտրական գործընթացի ընթացքում լուրջ խախտումներ չլինեն, ինչպես` լցոնումներն ու քվեաթերթիկներ գողանալը, ապա քվեատուփերի պարունակությունն իսկապես կարտացոլի այն, թե ինչպես են քվեարկել: Այլ հարց է, որ ընտրողների որոշման վրա մեծ ազդեցություն են ունցել ընտրակաշառքները, որոնք բաժանվել են մինչ ընտրությունները:

«Մենք խնդիր ունենք ընտրակաշառքներ բաժանելու հետ կապված, դա արդեն ապացուցված փաստ է: Այդ գործընթացին մասնակցում են նաեւ քաղաքացիները, բայց մենք հույս ունենք, որ նրանք կկարողանան հաղթահարել այդ «ընտրակաշառքային հուսահատությունը»: Մենք կպայքարենք ընտրակաշառք վերցնող քաղաքացուն նոր գաղափարական մակարդակի վրա կանգնեցնելու համար, նրան կհամոզենք, կփորձենք հասկանալ նրա հոգսերը», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ եթե խորհրդարանկան ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու միանշանակ ապացույցներ չկային, ապա այժմ դրանք կան` հայտնաբերված փաստաթղթերի, տեսագրությունների տեսքով: Բացի այդ, բացառված չէ, որ այդ ապացույցները հաջողվել է ձեռք բերել Փաշինյանի առաջարկության շնորհիվ, երբ նա խոստացավ ընտրակաշառքից հրաժարված մարդկանց 15 000 դրամ տալ: Այդ առաջարկությունից հետո, Փաշինյանի խոսքով, ՀՀԿ ներկայացուցիչները սկսել են շտապել, անփույթ գործել եւ սխալներ թույլ տալ:

«Մենք ապացույցներ ունենք, որ ոստիկանությունը` Վովա Գասպարյանի ղեկավարությամբ ու Սերժ Սարգսյանի հրամանով, եւս մասնակցել է ընտրակաշառքներ բաժանելու գործընթացին», -ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այդ հարցը լուծելու համար նրանք հույսը չեն դրել ԿԸՀ-ի կամ այլ մարմինների վրա: «Մենք կաշխատենք մեր հնարավորության սահմաններում հետեւողական լինել` այդ գործին ընթացք տալու համար: Ամեն դեպքում, բարձրագույն դատական ատյանը հասարակությունը, ժողովուրդն են, եւ այդ հարցում դատավոր պետք է լինի հենց ժողովուրդը, եւ հենց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպիսի դատավոր պետք է լինի ինքը` ինչպես Մնացական Մարտիրոսյանը, թե ուրիշ մեկը», - նշել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ անկախ Երեւանու ավագանու ընտրությունների արդյունքներից «Ելք» դաշինքի անդամները չեն պատրաստվում հրաժարվել ստացած մանդատներից` մեզ տրված ոչ մի ձայն չպետք է կորի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ