News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը պնդում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել

«Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել, ոստիկանության գործողությունները իրավաչափ էին: Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, իրավաչափ էր: Եթե պետք է տեղի ունենա որոշակի դատավարական գործընթաց, եթե իրավունք չունի ներկա գտնվելու, ուրեմն իրավունք չունի այնտեղ ներկա գտնվել»,- այսօր՝ մայիսի 14-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ավան թաղամասում Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում այսօր միջադեպ է գրանցվել: Զարուհի Փոստանջյանը շտաբ էր գնացել եւ պնդում էր, որ այնտեղ գտնվող դարակներում ընտրակեղծարարության փաստեր կան: Շտաբի անդամները, սակայն, նրան այդպես էլ թույլ չտվեցին բացել դարակները, իսկ հրավիրված ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին Զարուհի Փոստանջյանին: Նրանք ցանկանում էին բերման ենթարկել պատգամավորին, սակայն հետո կիսատ թողեցին գործողությունը, իսկ նրա դստերը՝ բերման ենթարկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ