News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունն, ի պատիվ իրեն, կատարեց ահռելի աշխատանք: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, ընդդիմությունը մոբիլիզացրեց բավականին լայն շրջանակի. «Ի վերջո, խոսքը նոր-նոր ոտքի կանգնող ուժերի մասին է, ու նրանք կարող են նաեւ թույլ տալ սայթաքումներ: Այդուհանդերձ, նրանց հաջողվեց բավականին մեծ շրջանակի մոտիվացնել եւ կազմակերպել նրանց համատեղ աշխատանքը: Բայց նրանց մոտ չստացվեց ապահովել ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ հասարակական ֆոնը: Դրա արտացոլումն է, որ ընտրողների60 տոկոսը մնաց տանը»:

Ինչ վերաբերում է ընտրություններում քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին՝ ապա Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Չափազանցություն եւ միամտություն կլինի ասել, որ Տարոն Մարգարյանին սպասվում է անհոգ հնգամյակ: Այն կազմը, որ ընդդիմության կողմից մտնում է ավագանի, պետք է Տարոն Մարգարյանին հուշի, որ առաջվա պես իր մոտ չի ստացվելու: Այսինքն փողոցը տարին 5 անգամ ասֆալտապատել չի ստացվի: Գիտական բացատրությունները, թե ինչու Երեւանում հիմնական տրանսպորտը պետք է լինի ռուսական «Գազել»-ները գազով եւ գիտական բացատրությանտա, թե ինչու այդպես պետք է շարունակվի, այլեւս չի լինելու: Այն այսբերգները ձմեռային ամիսներին չի լինելու, շատ ծանր են նստելու նրա վրա: Բացի դա՝ ցանկացած ավելորդ ծախս, որ թույլ կտա քաղաքապետարանը Երեւանի բյուջեից, դառնալու է հանրության ուշադրության առարկա»:

Քաղաքագետի խոսքով, ընտրություններից հետո Հայաստանում սպասվում է բավականին դինամիկ ժամանակաշրջան. «Մենք ստիպված կունենանք քիչ այլ որակի քաղաքային տնտեսության կառավարում: Ընտրություններից հետո մեզ սպասվում է բավականին դինամիկ ժամանակաշրջան: Մեզ անհրաժեշտ են մեծ փոփոխություններ, այսօր Հանրապետական կուսակցությունն է ստանձնել այդ պարտականությունը, եւ ամբողջ իրավիճակի համար պատասխանատուն նա է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ