News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք, դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով եւ բռնություններով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդկերպ ձեւավորված ցանկացած իշխանություն՝ համապետական թե տեղական, լինելով ոչ լեգիտիմ, չի կարող արտահայտել Հայաստանի ժողովրդի շահերն ու իրականացնել նրա իղձերը:

ՀՀԿ-ի ցինիզմը հասել է այնտեղ, որ նրա ներկայացուցիչները սկսել են արդարացնել իրենց կատարածուների ապօրինությունների ու բռնությունների մինչ այդ ընդամենն անտեսվող ապացուցված փաստերը:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների ընտրակեղծարարություններն ու բռնությունները, որոնց վառ դրսեւորումներից էր ԱԺ երկու գումարումների պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա 21-ամյա դստեր հանդեպ մայիսի 14-ին ոստիկանության ներկայացուցիչների ոտնձգությունը, որի հետեւանքով վերջինիս հասցվեցին մարմնական վնասվածքներ: Մենք պահանջում ենք հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունն իրականացրած ոստիկաններին:

Ընտրություններից առաջ միլիարդավոր դոլարների ներդրումների ներգրավում խոստացող իսկ այժմ 1,5 միլիարդ դոլարով արտաքին պարտքն ավելացնել պատրաստվող իշխանությունները եւս մեկ ավելորդ անգամ ապացուցեցին, որ չունեն նաեւ Հայաստանի տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու ո՛չ պրոֆեսիոնալ կարողություններ եւ ոչ էլ արտաքին ու ներքին ներդրողների նվազագույն վստահությունը: 

Հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետության ազատ եւ արժանապատիվ քաղաքացիներն իրենց մեջ ուժ կգտնեն պայքարելու հանուն ամենքիս երազած հզոր, բարեկեցիկ, արդար ու ազատ երկրի, եւ այդ գործում իրենց կարեւոր անելիքը ունեն իրապես ընդդիմադիր ուժերը, որոնք, առանց դադարեցնելու պայքարը, պետք է վերակազմակերպեն բոլոր միջոցները եւ, վերջապես, հանդես գան համընդգրկուն միասնական ճակատով՝ փրկելու համար երկիրը կործանումից, ներքին ու արտաքին գաղութացումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ