News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտրությունից հետո ուղերձ է տարածել։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Երեւանի հարգարժա՛ն բնակիչներ,

Երեւանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երեւանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է եւ թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել եւ, Հանու՛ն Երեւանի ու երեւանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ:

Շնորհակալ եմ նաեւ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին:

Շնորհակալ եմ նաեւ մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռեւս առկա խնդիրները՝ Երեւանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ եւ ավելի լավը:

Վստահեցնում եմ, որ առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաեւ կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը:

Երեւանը բոլորիս մայրաքաղաքն է ու, վստահաբար, համատեղ ջանքերով ենք լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դեռեւս առկա են: Մեր սիրելի քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները եւս լինելու են բոլորինս, քանի որ, իմ խորին համոզմամբ, Երեւանը սիրողների համար չկա իմը եւ քոնը, կա մերը, ինչն էլ ավելի է մերձեցնում բոլորիս՝ վերահաստատելով, որ Երեւանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երեւանի վաղվա օրը:

Եվ ուրեմն, բոլորս ի գործ՝ Հանուն Երեւանի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ