News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի փորձագետները Սերբիային կոչ են արել 1995 թվականին Սրեբրենիցայում մահմեդականների նկատմամբ զանգվածային հաշվեհարդարը ցեղասպանություն համարել, հաղորդում է DW-ն:

Սերբիայի խորհրդարանն ու նախագահը կատարվածի համար ներողություն են խնդրել, բայց մինչ օրս այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն չեն ճանաչվել՝ միջազգային դատարանների եզրակացության համապատասխան, հայտարարել է ԵԽ ռասիզմի եւ անհանդուրժողականության հարցերով հանձնաժողովը:

1995 թվականին, Բոսնիայում պատերազմի ավարտից մի քանի ամիս առաջ, բոսնիա-սերբական խմբավորումն առեւանգել եւ սպանել է ավելի քան 8.000 մահմեդականների: Այս հաշվեհարդարը համարվում է Եվրոպայում կատարված ամենադաժան ռազմական հանցագործությունը, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհայինից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ