News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցանցահենները The Walt Disney-ից ֆիլմ են գողացել եւ սպառնացել այն համացանցում տեղադրել մինչեւ շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է  Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Ռոբերթ Այգերին։

Պարոն Այգերի խոսքով՝ ցանցահեններն ընկերությունից պահանջել են վճարել՝ հակառակ դեպքում սպառնալով ֆիլմը մաս առ մաս թողարկել։ The Walt Disney-ի ղեկավարն ասել է, որ չարագործները պահանջել են հսկայական գումար վճարել՝ Bitcoin-ներով։ Նրանք խոստացել են նախ համացանցում տեղադրել ֆիլմից 5 րոպե տեւողությամբ մի հատված, ապա ներբեռնել 20 րոպե տեւողությամբ հատվածներ՝ մինչեւ նրանց պահանջները կկատարվեն, գրում է «Կոմերսանտ»-ը։ 

Ռոբերթ Այգերը ֆիլմի անվանումը չի նշել, սակայն ընդգծել է, որ ստուդիան հրաժարվել է վճարել։ Deadline-ի տվյալներով՝ խոսքը «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի մասին է։ Գործի հետաքննությամբ զբաղվում են դաշնային քննիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ