News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կապույտ զգեստով նստած կինը» կտավը 45 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքում, Christie’s աճուրդի տանը տեղի ունեցած աճուրդում, հաղորդում է «Միր 24» հեռուստաալիքը։

1939 թվականին նկարված նկարում Պիկասոյի սիրեցյալն է՝ ֆրանսիացի նկարչուհի եւ լուսանկարիչ Դոնա Մաարը։ Նկարչի մեկ այլ՝ «Կինն աթոռի վրա» կտավը վաճառվել է 30 մլն դոլարով։

Աճուրդի ամենաթանկարժեք լոտն է դարձել ֆրանսիացի քանդակագործ Կոնստանտին Բրանկուզիի «Քնած մուսա»-ն։ Մարմարե գլուխը վաճառվել է 57,3 մլն դոլարով։

Christie’s-ի աճուրդում վաճառվել են նաեւ Մարկ Շագալի, Կլոդ Մոնեի եւ Ֆերնան Լեժեի աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ