News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ապագայում սահմանափակել նավթի արդյունահանումը, գրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը ։ Երկու երկրների էներգետիկայի նախարարները Պեկինում հայտարարել են նավթի արդյունահանման կրճատման  համաձայնագրի երկարացման մասին, որը ստորագրվել է տարեսկզբին 24 երկրների կողմից։Մոսկվան ու Էլ Ռիյադը ուզում են, որ արդյունահանման սահմանափակումները գործեն մինչեւ 2018-ի մարտի վերջ։

Այդուհանդերձ, չկան երաշխիքներ, որ այդ որոշումը շահավետ կլինի Ռուսաստանի համար, որը ՕՊԵԿ երկիր չէ, նշում է տնտեսական վերլուծաբանը։ «Համաշխարհային շուկայում նավթը վաճառում են դոլարով, իսկ Ռուսաստանում ֆիրմաներն ու պետությունը հաշվարկները ռուբլով են անում։ Հետեւաբար, նախեւառաջ փոխարժեքից է կախված նավթի գների աճի օգուտը բյուջեին,- պարզաբանում է հեղինակը,- Քանի որ ռուբլու փոխարժեքը որպես կանոն սերտորեն կապակցված է նավթի գնի հետ, եթե միաժամանակ թանկանան եւ նավթը , եւ ռուբլին՝ երկու էֆեկտները կարող են ոչնչացնել մեկը մյուսին»։

Եվ այսպես, Aton ներդրումային բանկի վերլուծաբանները վստահ են, որ 2017-ի առաջին եռամսյակում «ուժեղ ռուբլին գրեթե ամբողջությամբ զրոյացրել է նավթի աճած գների առավելությունը»։

Մինչդեռ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում վստահություն է հայտնել, որ նավթի արդյունահանման սահմանափակումը կհանգեցնի գների կայունացմանը։ Օրական 1․8 մլն բարելով արդյունահանումը սահմանափակելու մասին որոշումը կայացվել նոյեմբերի վերջին 24 երկրների միջեւ։ Ռուսաստանը պարտավորվել է արդյունահանումը կրճատել 300 հազար բարելով։ Այդ որոշումից հետո Բրենթ տեսակի նավթի գինը բարձրացել է մինչեւ 55 դոլար, սակայն մարտից նվազել է մինչեւ 52, ինչից Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են։ Ռուսական ընկերությունները ակնկալում էին 55-60 դոլարի միջակայքում գներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ