News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին ամերիկահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Սպիտակ տան դիմաց, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

«Սա Էրդողանին դիմակայելու Թրամփի հնարավորությունն է»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով, որ ժամանակն է բարձրաձայն հայտարարել Թուրքիայի կառավարության քողարկված արշավի մասին, որի նպատակն է արտասահմանյան գործակալներին եւ լոբբիստներին կասկածելի վարձատրությունների ճանապարհով ԱՄՆ քաղաքականության վրա ազդելը:

Համբարյանը նախագահ Թրամփին կոչ է արել սկսել առաջ մղել ամերիկյան սկզբունքները եւ առաջնահերթությունները՝ անտեսելով Անկարայի լռության դավադրությունը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման դեմ:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ կհավաքվի Սպիտակ տան դիմաց, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնաճնշումների եւ երկրի սահմաններից դուրս ագրեսիայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Ամենաշատ