ԱՄՆ-ում 73 տարեկանում վախճանվել է դերասան Օլեգ Վիդովը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Ջոան Բորսթենին:
«Ուռուցքային հիվանդության հետեւանքով բարդությունների հետեւանքով Քալիֆորնիայի Ուեսթլեյք Վիլիջում այսօր վախճանվել է սիրելի ամուսին, հայր, ընկեր Օլեգ Վիդովը»,- ասել է նա:
Օլեգ Վիդովը հայտնի է բազմաթիվ ֆիլմերից, որոնց թվում են «Անգլուխ ձիավորը», «Մրրիկը», «Հաջողության ջենտլմենները», «Մոսկվա, իմ սեր» եւ այլն: