News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ լրատվամիջոցների  հրապարակումները, առերեւույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված նյութերի համաձայն` Գ. Ս.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ Զ. Փոստանջյանն առանց թույլտվության ներխուժել է Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ, վնասել այնտեղ գտնվող գույքը, քաշքշել աշխատակիցներին` խոչընդոտելով նրանց աշխատանքների իրականացմանը: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, ինչի կապակցությամբ նույնպես նախապատրաստվել են նյութեր:

Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նաեւ «armtimes.com» լրատվական կայքից արտատպված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» եւ «news.am» լրատվական կայքից արտատպված «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» հրապարակումները, ինչպես նաեւ նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն ու վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված` առերեւույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը:

Հիշյալ հրապարակումների եւ փաստաթղթերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր եւ քննարկվում քրեական գործ հարուցելու հիմքերը: Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կհրապարակի ընտրախախտումներին առնչվող նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ