News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային պատկերասրահում մայիսի 16-ից հունիսի 16-ը կցուցադրվեն Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայկական թագավարության պատմական հուշարձանները՝ 360° լայնությամբ (ֆոտոռեպորտաժ

Ucom եւ «360°Armenia» ընկերությունները անցյալ տարի կյանքի կոչեցին մի կարեւոր նախագիծ՝ նպատակ ունենալով պարզել, թե ի՞նչ գիտեն սերունդները մեր պատմական հայրենիքի մասին, կորուսված գանձերից որո՞նք են դեռ պահպանված եւ ի՞նչ վիճակում են դրանք այժմ։ Ընկերության նկարահանման խումբը բացահայտել է Մուշի, Վանի, Սասունի, Ուրֆայի եւ այլ բնակավայրերի կառույցների ճարտարապետական յուրահատկությունները։ 360 աստիճան պատկերների միջոցով պատկերվել են Արեւմտյան Հայաստանի ամենակարեւոր հուշարձանները, մշակութային ու բնական հարստությունները։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ծանոթանալով Արեւմտյան Հայաստանի հուշարձաններով վիրտուալ տուրի հնարավորություններին՝ նախարարը նշել է. «Դժբախտաբար, Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական հուշարձանները շատ վտանգավոր գոտում են գտնվում՝ դրանց պահպանության տեսանկյունից։ Ամեն վայրկյան բարբարոսները ավերում ու ոչնչացնում են դրանք։ Սակայն նման տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս լիովին պատկերացում կազմել մեր ժառանգության մասին»։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ ներկայացնելով նախագիծը, ընդգծել է. «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Թուրքիայի տարածքում հատնաբերված պատմամշակութային հուշարձանների թվային տիրույթին։ Շատ պարզ միջոց է՝ տեսնել թվային տարբերակով, թե իրականում ինչպիսի հուշարձաններ, ամրոցներ կան եւ որքանով են դրանք պահպանվել այս հարյուր տարվա ընթացքում։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հուշարձաններ փոփոխվում են ու դառնում այլ երկրի սեփականություն։ Դրանք արժեքներ են, որոնք  մենք պետք է պահպանենք»։ Հայկ Եսայանը հայտնել է, որ նախագծի շրջանակում ավելի քան 40 հուշարձան է ներկայացված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ