News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծել են շրջանային դիխրոիզմի (ՇԴ) չափման ուսումնական սարք։ Դրա չափումը լայնորեն կիրառվում է ֆիզիկայում, քիմիայում , կենսաբանության, սննդի ու դեղագործական արդյունաբերության մեջ։

Շրջանային դիխրոիզմը դրսեւորվում է աջ ու ձախ շրջաններով բեւեռացված լույսի կլանման տարբերության մեջ, իսկ այդ տարբերությունը պայմանավորված է ձախ ու աջ շրջադարձով իզոմերների խտությամբ։ Դա շատ կարեւոր պարամետր է օպտիկապես ակտիվ միջավայրերի բնութագրման համար, իսկ կենսաբանական նյութերի մեծ մասը հենց այդպիսի միջավայր է։ Դրա համար էլ այս թեման ուսումնասիրվում է բուհերում։

Մշակման հեղինակ, Երեւանի պետական համալսարանի կիսահաղորդիչ սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող Հակոբ Մարգարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ՇԴ չափող սարքերը, որոնք այսօր ներկայացված են շուկայում, նախատեսված են գիտահետազոտական կենտրոնների համար, ու արժեն մոտ 100 հազա ր դոլար։ Բացի դրանից, դրանք պահանջում են սպասարկող անձնակազմի հատուկ նախապատրաստում,․ իսկ չափումը մի քանի րոպեից մինչեւ մի ժամ է տեւում։ «Մեր ստեղծած սարքը նախատեսված է միայն ուսումնական լաբորատորիաներում գործածման համար ու շատ ավելի էժան է ՝ 2-3 հազար դոլար։ Սարքի գործածումը հեշտ է , այն փոքր չափսեր ունի, իսկ չափումն իրականացվում է իրական ժամանակում»,- նշել է Մարգարյանը։ Սարքը հաջողության փորձարկվել է BEAM Co. ընկերությունում՝ ԱՄՆ Բրուքհեյվենյան ազգային լաբորատորիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մշակված սարքի հիմքում նոր սերնդի օպտիկական տարր է ՝ հեղուկ բյուրեղային պոլյարիզացիոն դիֆրակցիոն վանդակ, որը ստեղծված է ՀԲ պոլիմերի հիմքով։ BEAM Co.ընկերությունը , որն այդ պոլիմերների միակ առեւտրային արտադրողն է, հայ գիտնականների բազմամյա գործընկերն է ։ «Այդ նյութերի հիման վրա կարելի է ստեղծել օպտիկական տարրեր՝ ունիկալ բնութագրերով»,- նշեց Մարգարյանը։

Հայ գիտնականների ստեղծած սարքը չափում է ՇԴ-ն ալիքի մեկ որոշակի երկարության վրա, մինչդեռ շուկայում ներկայացված սարքերը չափում են լայն սպեկտրալ միջակայքում։ «Բայց մյուս կողմից էլ ուսանողին պետք չէ ֆունդամենտալ հետազոտություններ իրականացնել։ Նրան պետք է կազմել ընդհանուր պատկերացում, թե ինչ է դիխրոիզմը ու ինչպես կարելի է այն չափել։ Իսկ երբ ասպիրանտ կամ գիտաշխատող կդառնա՝ թող այդ ժամանակ չափումներն անի լուրջ ու թանկարժեք սարքավորումներով»,- պարզաբանեց Մարգարյանը։

Նոր սարքի պոտենցիալ գնորդներն են տասնյակ կամ հարյուրավոր բուհեր հենց միայն հարեւան երկրներում։ «Հեռու գնալ պետք չէ։ Օրինակ ԵՊՀ 2017-ի բյուջեում նախատեսված է 500 հազար դոլար լաբորատոր սարքավորումների արդիականացման համար։ Իսկ ռուսական բուհերի մասին էլ չենք ասում։ Միայն ՄՊՀ-ում այդ բյուջեն 2010-ին 40 մլն դոլար է կազմել։ Իսկ վերջերս մենք նամակ ենք ստացել Լոզանի պոլիտեխնիկական ինստիտուտից, որը հետաքրքրվել է մեր սարքով»,- հավելեց գիտնականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ