News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչի նստավայրի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով 9 մարդ է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի կապակցությամբ: Երեքշաբթի նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահի կողմնակիցները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակից խաղաղ ցուցարարների վրա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են մի քանի ցուցարարներ վնասվածքներ ստացել:

Նշվում է, որ Սպիտակ տան մոտ ակցիան խաղաղ է անցել, Էրդողանի կողմնակիցները մասնակիցենրի վրա հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ:

Նշենք, որ ամերիկահայերը միացել էին Սպիտակ տան մոտ մայիսի 16-ին կազմակերպված ակցիային, որի մասնակիցները բողոքում էին Թուրքիայի առաջնորդի ԱՄՆ կատարած այցի դեմ: Հայ դատի հանձնախումբը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ միացել է ակցիային՝ ուշադրություն հրավիրելու համար Էրդողանի կողմից երկրի ներսում եւ դրանից դուրս իրականացվող բռնաճնշումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ