News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ,ս/թ մայիսի 17-19-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի եւ Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերներով:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը մասնակցելու է Պետերբուրգյան 7-րդ միջազգային իրավաբանական ֆորումին, ինչպես նաեւ դրա շրջանակներում անցկացվող՝ Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստին, որը տեղի է ունենալու ս/թ մայիսի 19-ին:

Այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է Միջազգային իրավաբանական ֆորումը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի շուրջ 79 երկրի պատվիրակ: Ֆորումն անցկացվում է՝ սկսած 2011 թվականից, եւ դրա գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հովանու ներքո:

Միջազգային իրավաբանական ֆորումը եզակի հարթակ է՝ բարձրաստիճան պաշտոնյաների, պետությունների ներկայացուցիչների, միջազգային մասշտաբի իրավագետների ու միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետների միջեւ երկխոսության ու լայնածավալ քննարկումների համար: Հայաստանի Հանրապետությունն այս կարեւոր միջոցառմանը մասնակից է դառնում առաջին անգամ:

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման, հետագա զարգացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ