News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության մոտ բախումների արդյունքում 2 մարդ է ձերբակալվել: Newsru-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչ Դասթին Շթերնբեքը NBC-ին ասել է, որ նրանցից մեկին ոստիկանի վրա հարձակման մեղադրանք է ներկայացվել: Հայտնի չէ, արդյո՞ք ձերբակալվածների մեջ Թուրքիայի նախագահի թիկնապահներ կան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահի կողմնակիցները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակից խաղաղ ցուցարարների վրա: Նրանք հավաքվել էին՝ բողոքելու Վաշինգտոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ: Հարձակվողների թվում Էրդողանի թիկնազորի աշխատակիցներ են եղել: Բախումների հետեւանքով 9 մարդ է տուժել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ Սպիտակ տան մոտ ակցիան խաղաղ է անցել, Էրդողանի կողմնակիցները մասնակիցների վրա հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ:

Նշենք, որ ամերիկահայերը միացել էին Սպիտակ տան մոտ մայիսի 16-ին կազմակերպված ակցիային, որի մասնակիցները բողոքում էին Թուրքիայի առաջնորդի ԱՄՆ կատարած այցի դեմ: Հայ դատի հանձնախումբը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ միացել է ակցիային՝ ուշադրություն հրավիրելու համար Էրդողանի կողմից երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս իրականացվող բռնաճնշումների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ