News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Նոր Զելանդիայից մանեկենուհի Նելա Զիսերը 1 րոպե 35 վայրկյանում մեկ կիլոգրամանոց բուրիտո է կերել: 24-ամյա մոդելն իր ձեռքբերման տեսանյութը YouTube-ում հրապարակել է մայիսի 13-ին: Չորս օրվա ընթացքում այն ավելի քան 19 հազար մարդ է դիտել:

Ըստ Lenta-ի՝ Զիսերը պարբերաբար նկարահանում է արագորեն մեծ քանակությամբ տարբեր ուտեստներ ուտելու գործընթացն ու հրապարակում տեսանյութերը:

2016 թվականին աղջիկը 10 հազար կալորիա էներգետիկ արժեքով նախաճաշ է կերել, որի տեսանյութն ավելի քան 2.4 մլն դիտում է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ