News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածաշրջանային կոնգրեսի ընտրությունների անցկացման փորձագետների խումբը, որը գլխավորում է Լիիսա Անսալան ավարտել է Երեւանի ավագանում ընտրություններում դիտորդական առաքելությունը։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարությունում։

2016 թվականի փոփոխված  ընտրական օրենսգրքի համաձայն տեղի ունեցած քվեարկության ժամանակ երկրորդ անգամ օգտագործվել են ընտրողների անձը ստուգող սարքավորումները (VAD)՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը Կոնգրեսին թույլ է տվել գնահատել ինչպես նոր իրավական շրջանակի իրացումը, այնպես էլ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգն ու ավազակությունները կանխելը։ 

Ընտրությունների օրը Կոնգրեսի 4 խմբեր տարբեր վարչական շրջաններում այցելել են մոտ 100 ընտրատեղամասեր, որտեղ քվեարկության ամբողջ ընթացքում անխափան գործել են վերոնշյալ սարքավորումները։

«Փոփոխված Ընտրական օրենսգիրքն ու տեխնիկական միջոցներն, անխոս, բարելավել են իրավիճակն ընտրատեղամասերի ներսում։ Այնուամենայնիվ, հետագա ժողովրդավարական կոնսոլիդացիան անհրաժեշտ է նաեւ տեղամասերից դուրս։ Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ Երեւանում ընտրությունների ընթացքում եւս մեր պատվիրակությունը ընտրակաշառքների ու կաշառակերության մասին պնդումներ է լսել։ Բացի այդ, գոյություն ունի պետական ծառայողների վրա ճնշում գործադրելու ու վարչական ռեսուրսների չարաշահման խնդիրը։ Հիմնական վայրերում, որտեղ այցելել են մեր ներկայացուցիչները, ընտրատեղամաերի շուրջ կուտակված մարդկանց խմբեր են եղել՝ քվեարկության վերահսկելիության ընդհանուր մթոնոլորտ ստեղծելով։ Դա վերաբերում է նաեւ մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխող ավտոբուսներին։ Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն այս բոլոր հարցերին, որպեսզի բարձրացնեն վստահությունն ընտրությունների ու վարչակազմի նկատմամբ առհասարակ», - հայտարարել է Կոնգրեսի փոխնախագահ Լիիսա Անսալան։

Նրա խոսքով՝ այն փաստը, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը, ահազանգ է ու վկայում է  քաղաքական ապատիայի բարձր մակարդակի եւ քաղաքական համակարգին չվստահելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ