News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երեւանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ եւ ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ, խոչընդոտելով լրագրողի` իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է  «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը:

Ըստ հաղորդման, նույն երիտասարդը, մտնելով նշված նախընտրական շտաբ, բջջային հեռախոսից հեռացրել է հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից որոշ ժամանակ անց մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում լրագրողին է վերադարձրել վերջինիս բջջային հեռախոսը:

Այսպիսով, ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ առերեւույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի եւ 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ