News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին՝ այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ը տեղեկացավ  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,–ասվում է Նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը եւ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մամուլի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, նա կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ