ԲՀԿ նախկին գրասենյակում՝ հայտնի «Կանյաչնիում» այսօր՝ մայիսի 17-ին, հանդիպում են անցկացնում «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորները՝ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հանդիպման ընթացքում որոշվելու է այն 8 թեկնածուների մանդատների հարցը, ովքեր նախ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ այնուհետև հետ էին վերցրել այդ դիմումները և պատգամավորի մանդատ ստացել:
Հանդիպման ընթացքում պետք է նաեւ որոշվի, թե «Ծառուկյան» դաշինքը ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում, ով է լինելու խմբակցության ղեկավարը, ով՝ քարտուղարը:
Հիշեցնենք, որ ինքնաբացարկի դիմումներից հրաժարված եւ մանդատները վերցրած պատգամավորների մեծ մասը հայտարարել է, որ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի, որ իրենք պետք է վայր դնեն մանդատները, իրենք կանեն դա: Իսկ Արարարտ Զուրաբյանը հայտարարել է, որ բոլոր դեպքերում ինքը դնելու է մանդատը:





























