News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վարչապետի որոշմամբ, Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ կառավարության կայքից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»,-ասված է հրամանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Արփինե Հովհաննիսյանը նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից:

Արփինե Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը եւ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մամուլի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, նա կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ