News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն ու Թուրքիան «էլ ավելի են նմանվում միմյանց»։ Այսպես է պնդում Der Spiegel  պարբերականի թղթակից Շտեֆան Գեթց-Ռիհթերը։ «Թուրքիայի նախագահ Էրդողանի պատճառով եւս իր երկիրը հայտնվեց այն իրավիճակում, դեպի ուր Թրամփը տանում է իր երկիրը»,-գրում է հեղինակը։ Իր թվիթներով, հարցազրույցներով ու հայտարարություններով «Թրամփն ավելի ու ավելի է հաստատում այդ ճակատագրական, սակայն ճշմարտացի դրույթը», հաղորդում է «Ինոպրեսա»-ն։

«Այնպես, ինչպես Թուրքիայում բնակչության կեսը ապրիլի կեսերին ցնցվեց «նախագահական ռեժիմի» հանրաքվեի հետեւանքով, ԱՄՆ-ում երկրի կեսը 2016 թվականի նոյեմբերին ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ցնցված էր։ Եւ այդ 50 տոկոսանոց զուգահեռը երեւում է ոչ միայն վիճակագրական, այլեւ աշխարհագրական տեսանկյունից։ Երկու երկրներում էլ մարդիկ, որոնց թվում է, թե վատ երազում են հայտնվել, ապրում են ծովափնյա եւ խոշոր քաղաքներում»։ Իսկ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գյուղաբնակները համարում են, թե եկել է իրենց ժամանակը։ Երկու դեպքում էլ նրանք իրենց նախագահներին համարում են «երկար սպասված ազատարարներ»։

Սակայն, ի տարբերություն դեմագոգ եւ ցինիկ Թրամփի, Էրդողանն իր խոստումներն իրականություն դարձրեց։ Գյուղական շրջաններում ապրող թուրքերը շահեցին՝ ունենալով բարելավված առողջապահական ու կրթական համակարգ, մոդեռնիզացված ենթակառույցներ եւ 2003-ից սկսված տնտեսական աճ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ