News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան»  դաշինքի խմբակցությունը նոր խորհրդարանում կեղակավարի դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտարարել է դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ 

ԱԺ 3 հանձնաժողովները կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Բոստանջյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում «Ծառուկյան» դաշինքը նիստ էր անցկացնում: Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը:

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, խորհրդարանի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ