News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, հուլիսի 29-ին ազգագրական փառատոն տեղի կունենա։ Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փառատոնի կազմակերպիչ,տեղի «Berlin Art Hotel» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր-Միանսյանը։

Փառատոնը կմեկնարկի քաղաքի գլխավոր հրապարակում։ Հյուրերին կներկայացվեն ազգագրական երգչախմբերի ելույթներ, ինչպես նաեւ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ «Զբոսաշրջիկներին ցանկանում ենք ծանոթացնել եւ ազգային խոհանոցի, եւ Շիրակի մարզի ավանդական ուտեստների հետ», - հավելել է նա։ Զբոսաշրջիկներին ցանկանում են Երեւանից այստեղ բերել գնացքով, որպեսզի ճանապարհին  նրանք կարողանան տեսնել Ախուրյան գետը եւ Թուրքիայի հետ սահմանին նրա ջրամբարը։

Նշենք, որ կառավարությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանը «բյուջետային» է համարում։ Այնտեղից էլ չվերթներ է իրականացնում ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը («Աերոֆլոտ»-ի դուստր ձեռնարկությունը)։ Ուստի, փառատոնին զբոսաշրջիկներ նախատեսվում է ներգրավել ոչ միայն Երեւանից գնացքով բերելով, այլեւ՝ արտերկրից։

Գյումրին լավ պահպանված պատմական կենտրոնով Երեւանի քաղաքաներից մեկն է (մյուսը Գորիսն է)։ Կումայրի բնակավայրը քաղաքի վերածվեց ցարական Ռուսաստանի օրոք։ Ռազմական կայազորից հետո ստեղծվեցին արհեստագործների ու առեւտրականների թաղամասերը։ Քաղաքի Ալեքսանդրապոլ անվանումը դարձավ նրա հնության հոմանիշը։ Խորհրդային տարիներին քաղաքի կոչվում էր Լենինական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ