News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը առաջիկա 2-3 ամիսներին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 30 մլն դոլարի տեխնիկա ու սարքավորումներ։

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ու Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մայիսի 17-ին Հումանիտար արձագանքման հայ- ռուսական կենտրոնում ծանոթացել են փրկարարական տեխնիկայի առաջին 3 խմբաքանակների հետ։ Սարքավորումները նախատեսված են Հայաստանի ԱԻՆ-ի փրկարարական ծառայությունների հմտությունների բարելավման ու սարքավորումների արդիականացման համար։ Տեխնիկան տրամադրվելու է Հումանիտար արձագանքման հայ- ռուսական կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակում։ Փրկարարական սարքավորումները ներառում են փրկարարական գործիքներ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքներ, տարբեր հզորությունների գեներատորներ, որոնք նախատեսված են վթարային վերականգնողական աշխատանքներ կատարելու համար։

Դեսպան Իվան Վոլինկինի խոսքով, Ռուսաստանի տրամադրած սարքավորումները շատ անհրաժեշտ ու կարեւոր են։  «Այդ սարքավորումների շնորհիվ Կենտրոնը կարող է արդեն լիահուն աշխատել։ Եվ սա միայն սկիզբն է՝ 2017-18 թթ․ նոր սարքավորումներ են մատակարարվելու։ Այդ սարքավորումները կարող են ավելի լայն կիրառում ունենալ՝ արտակարգ իրավիճակներին տարածաշրջանային արձագանքման ոլորտում»,- շեշտեց դեսպանը։

Հումանիտար արձագանքման հայ- ռուսական կենտրոնին տրամադրվող տեխնիկան ծառայելու է Հայաստանում, Ռուսաստանում ու հնարավոր է նաեւ երրորդ երկրում արտակարգ իրավիճակներին արձագանքելուն։ Հաջորդ խմբաքանակը կտեղափոխվի երկիր առաջիկա շաբաթների ընթացքում։ Փրկարարական տեխնիկան ներառելու է ամենատարբեր տեսակի փրկարարական սարքավորումներ, նաեւ հրշեջ- փրկարարական մեքենաներ։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ