Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Այս մասին հաղորդում է RNS-ը՝ վկայակոչելով Sabah-ը։
Միջադեպը տեղի է ունեցել, Դենզիլի նահանգի մայրուղում։ Միջադեպի հետեւանքով 17 մարդ է տուժել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Դենիզլին գտնվում է Թուրքիայի հարավ-արեւմուտքում եւ զբոսաշրջիկների շրջանում հանրաճանաչություն է վայելում Փամուկկալե տաք աղբյուրների, ինչպես նաեւ Հիերապոլիս եւ Լաոդիկեա հնամենի քաղաքների ավերակների շնորհիվ։