News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արա Բաբլոյանը երախտապարտ է Հայաստանի նախագահին եւ ՀՀԿ-ի գործընկերներին՝ իր հանդեպ վստահության համար եւ երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու է աշխատելու: Այսօր՝ մայիսի 18-ին, 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Արա Բաբլոյանը:

«Գիտակցում եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման եւ դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլեւ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետեւողական աշխատանքով»,- հավելեց Բաբլոյանը:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին՝ Բաբլոյանն այն որակեց ուղեցույց՝ խորհրդարանի ապագա անելիքների առումով:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնում իր աշխատանքին. Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ իր գործունեության ընթացքում ղեկավարվելու է այն գիտակցությամբ, որ ժողովրդի քվեով ընտրված ԱԺ-ի նախագահն է, իսկ իր աշխատանքային բոլոր քայլերը բխելու են մեր պետության եւ ժողովրդի շահերից:

Բաբլոյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները մյուսներից ավելի լավ էին կազմակերպված, խախտումները հնարավորինս նվազեցված էին, կեղծիքները՝ բացառված: Սա իշխանության եւ ընդդիմության միասնական աշխատանքի արդյունք է համարում, իսկ նոր խորհրդարանում նման համատեղ աշխատանքի օրինակները, վստահեցրեց, ավելանալու են:

«Որպես ինքնիշխան պետության ԱԺ նախագահ նպաստելու եմ պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը: Անհրաժեշտ եմ համարում սոցիալական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրագործումը, դրանում անհրաժեշտ եմ համարում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ակտիվ ներգրավումը, բիզնեսի ազատականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը, իսկ կառավարության նախաձեռնած ծրագրերի իրականացման համար օրենսդիրում կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները»,- հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
Ամենաշատ