News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել NEWS.am էլեկտրոնային լրատվական կայքի եւ Երեւանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա:

Այս առնչությամբ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մասնավորապես, «NEWS.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երեւան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Ն. Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին: Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ն. Փաշինյանը ներկայացրել է հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերեւույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր:

Այսպիսով, առերեւույթ ընտրակաշառք տալու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ