News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես պասիվ չեմ կարա ըլնեմ, ես ակտիվ տղա եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ)՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ակտիվ է լինելու նոր խորհրդարանում:

Դիտարկմանը, որ նախորդ Աժ-ում ինքը միայն մասնակցել է քվեարկություններին, ելույթներ չի ունեցել, նա արձագանքեց. «Հիմա էլ գալու եմ, մնամ, քվեարկեմ ու գնամ, ուրի՞շ: Նույն ոճով շարունակելու եմ իմ ժողովրդի համար անել»:

Իսկ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալո՞ւ եք, հարցին ի պատասխան էլ նշեց. «Օրենսդրական ի՞նչ է նշանակում, ես իմ տարածքի համար, նախագծերի համար օրենսդրական նախաձեռնություններ կանեմ»:

Նա հայտարարեց, որ ինքը գործարար չէ, նախկինում եղել է, իսկ իրենց ընտանիքին պատկանող բիզնեսները ղեկավարում է հայրը:

«Մանդատը գործարարին չի օգնում, խանգարում է ժամանակի առումով»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ