News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, որը հրաժարական է տվել այս տարվա փետրվարին ու ինչպես հետագայում պարզվել է ՝ փողի դիմաց Թուրքիայի շահերն էր առաջ մղում, իր հեռացումից մի քանի շաբաթ առաջ հօգուտ Անկարայի որոշում էր կայացրել։ Չինովնիկյը խոչընդոտել էր սիրիական Ռաքքա քաղաքում ԻՊ-ի դեմ գործողություն իրականացնելուն, որը ենթադրում էր ամերիկացի զինվորականների համագործակցությունը քրդերի հետ ու դրանով իսկ ձեռնտու չէր Թուրքիայի ղեկավարությանը։

Այդ իրադարձությունները տեղի էին ունեցել դեռ մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, հայտնում է Newsru –ն՝ վկայակոչելով ամերիկյան McClatchy DC պարբերականը։ Թրամփի երդմնակալությունից 10 օր առաջ նրա նախորդ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը պատմել էր ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան սիրիական քրդերի ուժերի օգնությամբ վերադարձնելու՝ Պենտագոնի ծրագրերի մասին։

Օբամայի թիմը որոշել էր Թրամփին դիմել ծրագիրը հաստատելու համար, քանի որ ենթադրվում էր, որ այն իրականացվելու է նրա նախագահության օրոք։ Սակայն Ֆլինը առանց երկմտելու Ռայսին ասել էր, որ այդ միառժամանակ հրաժարվեն այդ քայլից, այսինքն ԻՊ-ի դեմ գործողությունը մի քանի ամսով հետաձգվել էր։

«Եթե Ֆլինը նույնիսկ բացատրել էր իր պատասխանը, ապա դա չի ձայնագրվել ու հայտնի չէ, արդյոք նա անցումային թիմից որեւէ մեկի հետ խորհրդակցել էր նման որոշում կայացնելուց առաջ,- նշում է պարբերականը,- Բայց նրա դիրքորոշումը համապատասխանում էր Թուրքիայի ցանկություններին, որը դեմ է  քրդական ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը , իսկ Թուրքիան Ֆլինի չհայտարարագրված հաճախորդն էր»։

Պարբերականը նշում է, որ վերջին հաշվով Թրամփը հաստատել է Ռաքքայի վերաբերյալ ծրագիրը, բայց Ֆլինին հեռացնելուց մի քանի շաբաթ հետո։

Ֆլինի հրաժարականից մեկ ամիս անց The New York Times թերթը հայտնել է, որ նա իր ղեկավարության ժամանակ լոբիստական գործունեություն էր իրականացնում հօգուտ Թուրքիայի՝ դրա դիմաց ստանալով գումար։ Դեռ մինչեւ խորհրդական նշանալվելը Ֆլինին վարձել էր թուրք ձեռներեց Էկիմ Ալպտեկինը, որը կապեր ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Իր լոբիստական գործունեության համար Ֆլինը 530 հազար դոլար է ստացել։ Նրա պայմանագիրը սպառվել է 2016-ի նոյեմբերին։

Ընդ որում Ֆլինը միայն 2017-ի մարտին, արդեն խորհրդականի պաշտոնից հեռանալուց հետո է այդ փաստը բացահայտել ԱՄՆ ԱՆ օտարերկյա գործակալների գրանցման բաժանմունքին ներկայացրած իր հայտարարագրում։ Ըստ փաստաթղթերի ՝ Ֆլինը ստացել է 530 հազար դոլար մի աշխատանքի համար «որը կարող է մեկնաբանվել որպես գլխավորապես Թուրքիային շահերից բխող»։ Ըստ ամերիկյան օրենսդրության՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուց հրաժարվելը դաշնային հանցագործություն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ