News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ucom-ի շարժական հեռախոսակապի հաշիվը կառավարելը դարձել է ավելի դյուրին: Հավելվածի թարմացված՝ 8-րդ տարբերակը հնարավորություն է ընձեռում ավելի արագ ու պարզ եղանակով ստուգել հաշվեկշիռը, կատարել վերալիցքավորում, ստուգել կուտակված Ucom միավորները եւ փոխարինել դրանք փաթեթներով, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը եւ այլն:

Հավելվածի թարմացված տարբերակը տալիս է ամսական ներառումներն ստուգելու հնարավորություն նաեւ U! սակագնային պլանների բաժանորդներին, հաշիվը ստուգելիս՝ բաժանորդ մնալու պարտավորության ժամկետն ստուգելու հնարավորություն, նոր փաթեթների ակտիվացման հնարավորություն, շարժական ինտերնետ ծառայության ամսական ներառումներն ստուգելու, փաթեթներ եւ այլ ծառայություններ ակտիվացնելու հնարավորություն, Ucom այլ հավելվածներին՝ օրինակ, MediaRoom-ին եւ U!Pay-ին ծանոթանալու եւ դրանք ակտիվացնելու հնարավորություն:

Ռոմինգի բաժնում առաջին հերթին տեսանելի են դարձել հատուկ առաջարկները: Այդ եւ միջազգային զանգերի բաժիններում նաեւ ներդրվել է փնտրման համակարգը, բարելավվել է նորությունների էջի աշխատանքը, ներդրվել է առցանց զրույցի համակարգը, որը թույլ կտա առավել արագ ստանալ հուզող հարցերի պատասխանները: Շտկվել են առկա թերությունները: 

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից: Պատասխանատու թիմը վստահեցնում է, որ այն մշտապես թարմացվելու է բաժանորդների աճող պահանջներին համապատասխանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ