News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է։ Ուշագրավ է, որ հենց այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան- ինստիտուտում բացվել է «Ռւսաստանի հայկական եկեղեցիները» գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը։ Սանկտ Պետերբուրգի կրոնի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաեւան NEWS.am–ին պատմել է ցուցահանդեսի կազմակերպման մասին։

Նրա խոսքով, երկու տարի առաջ, երբ ամբողջ աշխարհը նշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, թանգարանը անցկացրել էր ֆոտոմրցույթ՝ «Ռուսական Հայաստան, հայկական Ռուսաստան» վերնագրով։ «Մենք բոլոր ցանկացողներին առաջարկել էին ուղարկել լուսանկարներ Ռուսաստանի հայկական վայրերից ու Հայաստանի այն վայրերից, որոնք Ռուսաստանի հետ են կապված։ Արձանագել էին թե սիրողական լուսանկարիչները , թե պրոֆեսիոնալները, մենք լուսանկարներ ենք ստացել Երեւանից, Վանաձորից, ռուսական քաղաքներից, հավաքվել էր մեծ ու հետաքրքրիչ էքսպոզիցիա։ Մրցույթի արդյունքներով մենք ցուցահանդես ենք կազմակերպել, պարգեւատրել հաղթողներին»,- նշեց նա։

Նիկոլաեւան նշեց, որ այս տարի լրանում է ՀԱԵ Ռուսական ու Նոր Նախիջեւանյան թեմերի 300-ամյակը։ «Եվ այդ իրադարձությանը որոշեցինք նվիրել այս ցուցահանդեսը ու այն կոչել «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» ՝ ընտրելով մրցութային լուսանկարներից նրանք, որտեղ Ռուսաստանի հայերի եկեղեցական կյանքն ու հայկական եկեղեցիներն են պատկերված։ Լուսանկարներում ներկայացված են եկեղեցիները, նաեւ դրանց ինտերիերները, հոգեւորակաների ու հասարակ ծխականների դիմանկարները։ Քանի որ առաջին ցուցահանդեսի հեղինակներից շատերը մեր քաղաքից էին, շատ աշխատանքներ նվիրված են Սանկտ Պետերբուրգի ու Լենինգրադյան շրջանի եկեղեցիներին ու այնտեղ ապրող հայերի կյանքին։ Դրանք են Սուրբ ԵԿատերինայի եկեղեցին Նեւայի պողոտայում, ահա Վսեվոլոժսկի եկեղեցին, իսկ սա մեր եկեղեցու հոգեւարական Սարգիս Չոպուրյանն է»,- պատմեց նա։

Նրա խոսքով այդ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել պետերբուրգցի հանրահայտ ճարտարապետ Մաքսիմ Բորիսի Աթայանցի աջակցության շնորհիվ։ Մեր խնդրանքով նա լուսանկարել է Ղրիմի մի շարք հայկական եկեղեցիներ։ Նրա լուսանկարների վրա հիմնականում երկու հուշարձաններ են։ Յալթայի մարգարիտը, Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին, որը կապակցված է մեր նշանավոր նկարիչ Վարդկես Սուրենյանցի անվան հետ։ Այս լուսանկարում դուք տեսնում եք նրա նկարազարդումները, նա հենց այստեղ էլ թաղված է։ Եվ ցնցող մի վայր՝ Ղրիմի հայկական սրբավայրը՝ Սուրբ Խաչ եկեղեցին՝ Հին Ղրիմից ոչ հեռու»։

Նիկոլաեւան նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ լուսանկարներում, բացի մինչեւ հեղափոխությունը կառուցված եկեղեցիներից ներկայացված են նաեւ բազմաթիվ ժամանակակից, վերջերս կառուցված եկեղեցիներ։ «Աշխարհագրությունն ընդարձակ է ՝ Բարնաուլ, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ։ Ռուսաստանում այսօր ավելի քան յոթանասուն հայկական եկեղեցի կա։ Ես չգիտեմ որեւէ այլ քրիստոնեական դավանանք, որը այդքան շատ եկեղեցիներ ունենար Ռուսաստանում։ Բացի իհարկե Ռուս ուղղափառ եկեղեցուց։ Ահա նայեք, Նիժնի Նովգորոդի լուսանկարները՝ հայկական ու ռուսական եկեղեցինեն այնտեղ իրար կողքի են։ Ու դա շատ բանի մասին է խոսում ․․․»։

Պավել Ջանգիրով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ